ՀՀ ԱԳՆ ղեկավար. ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունները լավատեսություն են ներշնչում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը: ԵԱՀԿ հովանավորությամբ ընթացող բանակցությունները լավատեսություն են ներշնչում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունվարի 17-ին ՀՀ վարչապետին իր տարեկան զեկույցը ներկայացնելիս: «Մենք մնում ենք այն կարծիքի, որ խնդիրը կարող է կարգավորվել միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում»,-նշել է նախարարը: Ըստ Վ.Օսկանյանի, տարածաշրջանային կայունության պահպանումը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության եւ ԱԳՆ օրակարգի գերակայությունը: «Այդ պատճառով մենք վարում ենք փոխլրացման քաղաքականություն եւ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացումը կանխելու համար: Տարվա ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն ձգտել է ապահովել նաեւ Հայաստանի ներգրավվածությունը բոլոր այն գործընթացներին եւ ծրագրերին, որոնք առնչվել են մեր տարածաշրջանին»,-հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է «Կովկաս-Պրեսը»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---