Ս.Շաքարյանց. Եթե ՀՀ սահմանակիցը նորանկախ Քրդստանը լինի, կկորցնենք մեր արտաքին քաղաքական օրակարգը![]() 28 մայիսի 2013 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանը լուրջ փոփոխությունների և մարտահրավերների առաջ է կանգնած, որորնք կարող են մեծ ազդեցություն թողնել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` ընդգծելով, որ տարածաշրջանում առաջնորդ երկու երկիր կա` Թուրքիան և Իրանը:Քաղաքագետը նկատեց, որ այժմ գերտերությունների կողմից փորձ է արվում Թուրքիային զրկել այդ դիրքից, ինչի համար էլ ակտիվանում է քրդական խնդիրը: Հարցը արաբական երկրներում ստեղծված իրավիճակից հնչեղ է, նշեց Սերգեյ Շաքարյանցը և ընդգծեց, որ դա կբերի Թուրքիայի պառակտման: «Սա կդառնա Հայաստանի համար մեկ խնդիրը: Եթե վաղը մեր սահմանակիցը անկախ Քրդստանը լինի, մենք կկորցնենք մեր արտաքին քաղաքական օրակարգը: Մեր հարևանը կլինի ոչ թե մարդասպան, ցեղասպան Թուրքիան, ումից մենք պահանջներ ունենք, այլ նորանկախ Քրդստանը: Այն որևէ պատասխանատվություն չի կրելու»,- պարզաբանեց Սերգեյ Շաքարյանցը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |