Արքայազն Չարլզ, գալիս ես Հայաստան, որ հա՞նք բացես. Բնապահպանները մատենադարանի մոտ սպասում են հյուրին28 մայիսի 2013 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Բնապահպան ակտիվիստները Ուելսի արքայազն Չարլզին դիմավորելու համար հավաքվել են Մատենադարանի շենքի դիմաց: Նրանց հայերեն և անգլերեն պաստառները «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ» «Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» գրառումներով են: Բնապահպանները փորձում են արքայազնի ուշադրությունը հրավիրել նրան հյուրընկալող ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի և Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության հետ կապված խնդիրների վրա, որոնցից առանձնացնում են Ամուլսարի ոսկու հանքավայրում բրիտանական վտանգավոր ներդրումները: Արքայազնը արդեն Երևանում է, բայց Մատենադարան չի հասել: Այս ընթացքում ակտիվիստներին է մոտեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը: Բնապահպանները նրան նամակ են փոխանցել, որը դեսպանը խոստացել է իր հերթին փոխանցել արքայազն Չառլզին: Նա նաև խոստացել է հանդիպում կազմակերպել բնապահպանների և Չառլզի անձնական օգնականի հետ: Դեսպանի խոսքով, բնապահպաններն իրավունք ունեն այնտեղ լինել և բողոքել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը |