Ազատության հրապարակում սկսվել է Առաջին Հանրապետության 95-ամյակին նվիրված տոնահանդեսը![]() 28 մայիսի 2013 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում սկսվել է Առաջին Հանրապետության հռչակման 95-ամյակին նվիրված տոնահանդեսը, որին ի թիվս այլ ստեղծագործական խմբերի և համույթների, մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության մարզերի լավագույն պարախմբերը: Հանրապետության հրապարակից (Առնո Բաբաջանյան համերգասրահից)`պարախմբերը շքերթով անցան Ազատությանհրապարակ, որտեղ յուրաքանչյուր մարզ կներկայացնի իր տարածքին բնորոշ ազգային հայրենասիրական պար: Այնուհետև, միջոցառմանբոլոր մասնակիցները կկատարեն Քոչարի ժողովրդական պարը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերի լավագույն պարախմբերի շուրջ 220 պարողներ: Համերգային կատարումները կընդմիջվեն Հանրապետության տոնին նվիրված նշանավոր մարդկանց ասույթներով, պատմական ճանաչողական տեղեկություններով: Համերգի ավարտին կլինի շքեղ հրավառություն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |