Հրաժարական է տվել Լիբիայի խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ Մեգարիֆը![]() 29 մայիսի 2013 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հրաժարական է տվել Լիբիայի խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ Մեգարիֆը: Հրաժարականի պատճառ է հանդիսացել լյուստրացիայի մասին ավելի վաղ ընդունված օրենքը, որով Լիբիայում արգելվում է բարձր պաշտոններ զբաղեցնել այն անձանց, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել երկրի նախկին նախագահ Մուամմար Քադդաֆիի վարչակազում, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: «Ես հեռանում եմ գլուխս բարձր պահած և մաքուր խղճով»,-ասել է Մուհամմեդ ալ Մեգարիֆը: Խորհրդարանն ընդունել է նրա ելույթը ոտնկայս և ծափահարություններով, հայտնում է ՌԲԿ-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |