ՕԽ-2012-ին մասնակցելու համար միջազգային ֆեդերացիաները ՄՕԿ-ից կստանան 519,6 մլն դոլլար![]() 29 մայիսի 2013 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգում շարունակվում է SportAccord միջազգային համաժողովը: Այսօր կայանում է Միջազգային Օլիմպիական կոմիտեի և ամառային Օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ասոցիացիայի գործկոմի նիստը: ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն նշել է այն գումարը, որը ստանալու են միջազգային ֆեդերացիաները` 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: «Ես ուրախ եմ հայտարարել, որ ֆեդերացիաները ստանալու են 519,6 մլն դոլլար: Այս գումարը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի համեմատ աճել է 75 %-ով: Այն ժամանակ գումարը կազմել էր 296 մլն»,- հայտարարել է Ռոգեն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |