WADA-ն հատուկ աշխատանք կկատարի դոպինգի կանխարգելման համար![]() 29 մայիսի 2013 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) նոր օրենսգիրք է մշակում, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվելու դոպինգի կանխարգելմանը, այլ ոչ թե դոպինգ-թեստերի քանակին: Օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Ինչպես ասել է «ՍպորտԱկորդ» հակադոպինգային բաժնի տնօրեն Ֆրանցուազ Դեգուեն, իրենք մեծ ուշադրություն են դարձնելու կրթական ծրագրերին` հատկապես պատանիների շրջանում: «Երբ մարզիկները դեռ պատանի են, նրանց հեշտ է բացատրել, որ սպորտը պետք է մաքուր պահել դոպինգից: Մենք շատ աշխատանքներ ունենք տանելու այս ուղղությամբ»,- ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |