Եղանակը փոփոխական է, մեծ մասամբ` ամպամած![]() 29 մայիսի 2013 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այսօր կդիտվի փոփոխական, մեծ մասամբ` ամպամած եղանակ: Շրջանների մեծ մասում և գիշերը, և ցերեկը պարբերաբար սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ընդհանուր պատկերից կզանազանվեն արևմտյան և կենտրոնական շրջանները. Շիրակ, Արագածոտն, Արմավիր, մասամբ` Լոռին և Կոտայքը. այստեղ կգերակայի առավելապես առանց տեղումների եղանակը, օրվա ընթացքում հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում ևս կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2-րդ կեսին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն սպասվում: Քամին` 7-10 մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +22+24, երեկոյան +17+19 աստիճան տաքություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |