Սիրիայի ազատ բանակը վերջնագիր է ներկայացրել «Հեզբոլլահին»

Սիրիայի ազատ բանակը վերջնագիր է ներկայացրել «Հեզբոլլահին»

PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի հետ հանդիպումից և սիրիացի գրոհայիններին զենքի մատակարարման էմբարգոյի վերացնելուց հետո, Սիրիայի ազատ բանակի շտաբի պետ գեներալ Սալիմ Իդրիսը վերջնագիր է ներկայացրել «Հեզբոլլահին»:

Սիրիայի ազատ բանակը պահանջում է, որ 24 ժամվա ընթացքում «Հեզբոլլահի» բոլոր զինյալ կազմավորումները տարհանվեն սիրիական տարածքից: Վերջնագիրն առաջարկել է գեներալ Իդրիսը Բրյուսելում, Եվրախորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումից հետո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---