«Բավարիան» ֆուտբոլային աշխարհում ամենաթանկ բրենդն է![]() 29 մայիսի 2013 - 11:36 AMT PanARMENIAN.Net - «Բավարիան» ամենաթանկ բրենդն է ֆուտբոլային աշխարհում, այն առաջին տեղից դուրս է մղել «Մանչեսթեր Յունայթեդին», հայտնում է Brand Finance խորհրդատվական ընկերությունը: Ըստ տվյալների, «Մանչեսթեր Յունայթեդ» բրենդն այժմ գնահատվում է 837 մլն դոլար, ինչը 2 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, ակումբի շուկայական արժեքը գերազանցում է 2,9 մլրդ դոլարը: Միևնույն ժամանակ «Բավարիա» բրենդի արժեքը մեկ տարում ավելացել է 9 տոկոսով և հասել է 860 միլիոնի: «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ տեղում է, իսկ 3-ը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը»: 4-10 տեղերը գրավում են «Բարսելոնան», «Չելսին», «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Միլանը» և «Բորուսիան»: Ընդհանուր առմամբ «թոփ-50» ընդգրկված է 14 բրիտանական թիմ, որոնց բրենդի արժեքը կազմում է 3,1 մլրդ դոլար: Գերմանիան ներկայացված է 8 ակումբներով 1,9 մլրդ դոլար համախառն գնահատումով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |