Աթենքում նշվել է Հանրապետության տոնը

Աթենքում նշվել է Հանրապետության տոնը

PanARMENIAN.Net - Աթենքի «Արղոնավտե-Կոմնինի» սրահում ՀՀ դեսպանության և ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի համակազմակերպմամբ կայացավ Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր երեկո: Ներկա են եղել դեսպան Գագիկ Ղալաչյանը և Հունահայոց ազգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը:

Հնչել են հայրենասիրական երգեր ժողովրդական գործիքների համույթի և ՀՅԴ պատանեկան միության երգչախմբի կատարմամբ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հունահայոց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ. Տ. Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանը, Հունաստանի հայ ավետարանական եկեղեցու համայնքապետ վերապատվելի Վիգեն Չոլաքյանը, ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ներկայացուցիչը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայոց ազգային վարչության, ՀՅԴ կառույցների, Հայ Կապոյտ Խաչի, Համազգայինի, ՀՄԸՄ ներկայացուցիչները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---