Սերգեյ Գալիցկի. Յուրա Մովսիսյանը ցանկացավ տեղափոխվել «Սպարտակ», և մենք նրան պահելու առանձնակի փորձ չարեցինք![]() 29 մայիսի 2013 - 11:53 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին ասել է, որ բրազիլացի Վանդերսոնը վատ չի փոխարինում Յուրա Մովսիսյանին: Ըստ նրա, սխալ է պահել ֆուտբոլիստին, եթե նա ցանկանում է ավելի հայտնի ակումբում հանդես գալ: «Մենք թողեցինք Մովսիսյանին մի քանի պատճառներով: Նախ, մեզ հարկավոր չէր, որ աշխատավարձերում դիսբալանս առաջանար: Երկրորդը` սխալ է պահել ֆուտբոլիստին, եթե նա ցանկանում է ավելի հայտնի ակումբում հանդես գալ»,-նրա խոսնք է մեջբերում sport-express.ru-ն: Գալիցկին նշել է, որ Մովսիսյանը ցանկացել է հեռանալ, և իրենք նրան պահելու առանձնակի փորձեր չն արել. «Ավելին, մենք հպարտ և ուրախ էինք նրա համար: Նա դարձավ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն Վանդերսոնի հետ միասին, որը խաղում է մեր թիմում և վատ չի փոխարինում Մովսիսյանին: Մովսիսյանին մենք ազատ արձակեցինք, միայն երբ փոխարինող գտանք նրան»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |