Հայաստանը միացավ «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» և «Տարանցման ազատության մասին» կոնվենցիաներին29 մայիսի 2013 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը կազմակերպության գլխավոր քարտուղարին` որպես «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» և «Տարանցման ազատության մասին» կանոնադրության և կոնվենցիանների անվանդապահի, փոխանցեց Հայաստանի Հանրապետության կողմից նշված միջազգային կոնվենցիաներին միանալու մասին փաստաթղթերը: Այս կոնվենցիաների առարկան է դեպի ծով ելք չունեցող պետությունների ազատ տարանցումը, ինչը կարևորագույն սկզբունք է նրանց միջազգային առևտրի ու տնտեսական զարգացման ընդլայնման, ինչպես նաև ափամերձ պետությունների հետ մեկտեղ ծովից հավասար պայմաններով օգտվելու համար: Տնտեսական զարգացումը խրախուսելու համար «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվեցիան նախատեսում է դրույթներ, որոնց համաձայն այդ պետություններին պետք է տրվի հնարավորություն փոխադարձության սկզբունքով ազատորեն իրականացնել տարածաշրջանային և միջազգային առևտուր բոլոր տեսակի ապրանքների համար` կանոնակարգելով տրասնպորտային միջոցների, հարկման, մաքսատուրքերի, տարանցման ու վարչական փաստաթղթերի հետ կապված գործընթացները: Հայաստանի հարևան պետություններից նշված կոնվեցիային ավելի վաղ միացել են միայն Վրաստանը և Թուրքիան, իսկ «Տարանցման ազատության մասին» կանոնադրությանը և կոնվենցիային` նաև Իրանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |