«Կուբանը» 3 տարով երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը![]() 29 մայիսի 2013 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին տեղի է ունեցել «Կուբան» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Մկրտչյանի հանդիպումը գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկի հետ, որի արդյունքում նրա պայմանագիրը երկարաձգվել է երեք տարով: «Կուչուկի մարզչական շտաբը լիովին կատարել է իր առջև դրված առաջադրանը, 85 տարում առաջին անգամ «Կուբանը» հանդես կգա Եվրոգավաթի խաղարկությունում»,-ասել է ակումբի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Տերեշկովը: Նա ասել է, որ Ռուսաստանի առաջնության ողջ գարնանային հատվածը թիմն անցել է առանց պարտությունների և հայտնվել է Եվրոպայի գավաթի խաղարկությունում: «Կուբանում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |