Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան արդեն արժանի է անդամակցել Եվրամիությանը![]() 29 մայիսի 2013 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիա-Եվրամիություն գործընկերության խորհրդի 51-րդ նիստը: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը ներկայացնում էր Թուրքիան այդ նիստում, հանդիպում է ունեցել եվրահանձնակատարի հետ, որը պատասխանատու է ԵՄ ընդլայնման համար, Շտեֆան Ֆյուլեի և փոխվարչապետի, Իռլանդիայի ԱԳ և առևտրի նախարար Էմոն Գիլմորի հետ: Հանդիպման ավարտին Դավութօղլուն հայտարարությամբ է հանդես եկել մամուլի համար՝ նշելով, որ անդամակցությունը ԵՄ-ին շարունակում է մնալ ռազմավարական նպատակ Թուրքիայի համար: «Թուրքիան արդեն արժանի է անդամակցել Եվրամիությանը»,-ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ ԵՄ-ն, որին կանդամակցի Թուրքիան, առավել ազդեցիկ կդառնա աշխարհում: Դավութօղլուն նաև անդրադարձել է Թուրքիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի ընդունմանը, ասելով, որ դա ուշացած միջոց է, հորդորելով ԵՄ-ին արագացնել այդ գործընթացը, հայտնում է TRT-russian-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |