Աստանայում բացվել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը

Աստանայում բացվել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա, որտեղ կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես նախօրեին հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԵվրԱսԷՍ-ի նիստում քննարկվելու են հետագա ինտեգրման հեռանկարները, մինչև 2015թ. հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության ձևավորման հեռանկարները, Մաքսային միությանն առնչվող հարցերը:

Նախատեսվում է, որ «եռյակի» հանդիպումից հետո, նրա անդամները կհանդիպեն Ղրղզստանի ու Ուկրաինայի նախագահների հետ, հայտնել է Ուշակովը:

2013թ. նախատեսվում է անցկացնել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի երեք նիստ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածության մասնակից երկրների մայրաքաղաքներում՝ Աստանայում, Մոսկվայում ու Մինսկում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---