ՄԻՊ Կարեն Անդրեասյանը և «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը կհամագործակցեն

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը և «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը կհամագործակցեն

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կայցելի Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ՝ հանդիպելու տեղի երեխաների և երիտասարդների հետ:

Հանդիպման ընթացքում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի միջև: Միջոցառմանը կմասնակցեն նաև Երիտասարդական խորհրդի անդամները, ովքեր կներկայացնեն խնամքից դուրս գալու հետ կապված իրենց իրավունքներին առնչվող հիմնական հարցերը և կծանոթանան, թե ինչ դեր ունի Պաշտպանը այդ խնամքի իրականացման և հետագա աջակցության ոլորտում:

Հանդիպման շրջանակներում նախատեսվում է նաև այցելություն 1 ՍՕՍ ընտանիք, ասվում է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---