Հայ գործարարները 6 մլն դրամ են փոխանցել կարկուտից տուժած գյուղացիներին![]() 29 մայիսի 2013 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարբեր մարզերում տեղացած առատ կարկուտից տուժած տնտեսություններին օգնելու համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը հրավիրել էր նախագահության արտահերթ նիստ և որոշվել էր դիմել արդյունաբերողներին և գործարարներին՝ խնդրելով նրանց գումար փոխանցել ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին: Արդյունաբերողների և գործարարների միությունից հայտնում են, որ արդեն կատարվել են առաջին փոխանցումները՝ «ԱՊԱՎԵՆ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը, «ՖԼԵՇ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը և «ԵՎՐՈԹԵՐՄ» ընկերության նախագահ Էդուարդ Ղազարյանը հիմնադրամին փոխանցել են 2-ական մլն դրամ: Հիշեցնենք, որ հարցը քննարկվել է նաև կառավարությունում. որոշվել է 3 տարով սառեցնել վարկերը, ինչպես նաև որոշ համայնքներում փոխհատուցել վնասը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |