Նախարար Նալբանդյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունն Արցախ![]() 29 մայիսի 2013 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, Սենատի անդամներ Անրի դը Ռենկուրին և Բեռնար Սոճենին: Ողջունելով խորհրդարանականներին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջիններիս երկարամյա ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։ Նախարար Նալբանդյանը հատուկ կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունն Արցախ։ Ֆրանսիայի խորհրդարանի անդամները կիսվեցին Լեռնային Ղարաբաղ իրենց այցի տպավորություններով: Ֆրանսուա Ռոշբլուանը, Անրի դը Ռենկուրը և Բեռնար Սոճենը վստահեցրեցին, որ շարունակելու են ջանքերն ուղղված Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |