Ֆ.Ռոշբլուան. ՀՀ իշխանությունների մոտ ակնհայտ է ԼՂ հարցում խաղաղության մեծ ձգտումը![]() 29 մայիսի 2013 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մինչ հիմա բոլոր ջանքերը գործադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ կարգավորման հասնելու համար: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռուշբլոանը: «Ես վստահ եմ, որ աշխատանքները կշարունակվեն հատկապես հիմա, երբ Հայաստանը նախագահում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում: Հույս ունեմ, որ եվրոպացի գործընկերների հետ խաղաղությանն ուղղված ջանքերը իրենց արդյունքը կտան: Ակնհայտ է ՀՀ իշխանությունների և ՀՀ ԱԳ նախարարի մոտ խաղաղության մեծ ձգտումը, սա է հայկական կողմերի դիրքորոշումը: Ես չեմ կասկածում, որ ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում նախարարն ամեն ինչ կանի, որ եվրոպացի գործընկերները վերստին լսեն խաղաղության և իմաստության ձայնը»,- ասաց ֆրանսիացի պատգամավորը, ով Արցախ-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ է: Ֆրանսիայի Սենատի անդամ Անրի դը Ռենկուրը ևս կարևորեց իմաստության և խաղաղության ձայնի կշիռը այս գործընթացում: «Այս համատեքստում հանգամանքը, որ ՀՀ-ն է նախագահելու ԵԽ Նախարարների կոմիտեում, ապա նախագահությունն անցնելու է Ադրբեջանին, կարծում եմ ճակատագրի կողմից ուղարկված նվեր է, հուսանք, որ դրանք դրական կազդեն, որ լուծում գտնեն հարցում»,- ասաց սենատորը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |