ԿԸՀ-ն այսօրվա նիստում քննարկել է ԹԻՀԿ-ի դիմումները

ԿԸՀ-ն այսօրվա նիստում քննարկել  է  ԹԻՀԿ-ի դիմումները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արարատի մարզի Սուրենավան համայնքում 2013թ. հունիսի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Համաձայն իրականացված բաշխման` արտահերթ ընտրությունների համար կազմավորված թիվ 18/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը, իսկ քարտուղարի պաշտոնը` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը:

Հերթական նիստում քննարկվել են նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումները:

Հիշեցնենք, որ Թանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը դիտորդություն է իրականացրել հանրապետության 5 մարզերի համայնքների ընտրատարածքներում և 38 ընտրախախտում է արձանագրել:

 Ուշագրավ
---