Ոստիկանությունը 20 մլն դրամ է փոխանցել կարկուտից տուժած համայնքներին![]() 29 մայիսի 2013 - 19:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել. մասնավորապես, ոստիկանության անձնակազմը հանգանակություն է սկսել՝ դրամական միջոցներով արմավիրցիներին օգնելու համար: Այսօր ոստիկանության կողմից ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 20 միլիոն դրամ գումար: Հիշեցնենք, որ ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին նաև գործարարներն են գումար փոխանցել: Վերջին տվյալներով՝ մոտ 6 մլն դրամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |