Հայաստանում Նորվեգիայի դեսպանն ավարտեց առաքելությունը![]() 29 մայիսի 2013 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար կատարած աշխատանքի համար: Նախարարը հավելեց, որ փոխհամագործակցությունը վերջին տարիներին նոր դինամիկա է ստացել, հաճախակիացել են փոխադարձ այցելությունները և շփումները։ Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ մայիսի 16-ին Ստրասբուրգում Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի հետ ունեցած իր հանդիպմանը երկկողմ հարաբերությունների ընդլայնման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Դեսպան Հոուգն ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում ձգտել է հնարավորինս նպաստել հայ-նորվեգական հարաբերությունների ընդլայնմանը, որոնք, նրա բնորոշմամբ, գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում Նորվեգիայի կողմից իրականացվող ծրագրերին, տնտեսական, գիտական և մշակութային համագործակցության խթանման հնարավոր ուղիներին: Հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Կնուտ Հոուգին, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |