Մարզպետարաններում և ԱԻՆ մարզային ՃԿԿ-ներ-ում շուտով կներդրվի վիդեոկոնֆերանս համակարգ![]() 29 մայիսի 2013 - 21:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվել է պատանի հրշեջ-փրկարարների առաջնություն, որի արդյունքում ընտրված լավագույն մասնակիցներից կազմված հավաքական թիմն ամռանը կմեկնի Բելառուս` մասնակցելու փրկարարների միջազգային մանկապատանեկան հավաքին։Այս մասին այսօր ԱԻ նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրել է, որ հունիսին Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները կժամանեն Հայաստան` տեղում ուսումնասիրելու Գառնու դիտարանի սարքերի վիճակն ու քննարկելու դրանց վերագործարկման տարբերակները։ Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարել է հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանն ավելի խստացնել անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը բազմամարդ օբյեկտներում։ «Ռոստելեկոմի» հետ համագործակցության արդյունքում մարզպետարաններում և ԱԻՆ մարզային ՃԿԿ-ներ-ում շուտով կներդրվի վիդեոկոնֆերանս համակարգ: Այն թույլ կտա արտակարգ իրավիճակների դեպքում օպտիկական մալուխներով ստեղծվող ցանցի օգնությամբ վիդեոկոնֆերանսներ անցկացնել` առցանց: ԱԻՆ անձնակազմի կառավարման բաժնին հանձնարարվեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի լավագույն շրջանավարտներին ապահովել աշխատանքով։ Ա. Երիցյանին զեկուցեցին, որ աղետների բժշկության թեմայով դաշտային վարժանքներ են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |