Բարաք Օբաման հանրապետականի է առաջադրել ՀԴԲ ղեկավարի պաշտոնում

Բարաք Օբաման հանրապետականի է առաջադրել  ՀԴԲ ղեկավարի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հանրապետական Ջեյմս Քոմիին առաջադրել ՀԴԲ ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, նախագահի վարչակազմում աղբյուրի վրա հղումով: Քոմին կփոխարինի Ռոբերտ Մյուլերին, որը գլխավորում է ՖԴԲ-ն 2001 թվականից ի վեր:

Քոմին 52 տարեկան է, նա իրավաբան է, զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը Ջորջ Բուշի կառավարությունում: Քոմին կդառնա երկրորդ հանրապետականը ՊՆ ղեկավար Չակ Հեյգելից հետո, որը ուժային կառույց է գլխավորում Օբամայի վարչակազմում

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---