Արգենտինան մեղադրում է Իրանին Լատինական Ամերիկայում ահաբեկչական ցանցի ստեղծման մեջ

Արգենտինան մեղադրում է Իրանին Լատինական Ամերիկայում ահաբեկչական ցանցի ստեղծման մեջ

PanARMENIAN.Net - Արգենտինացի դատախազ Ալբերտո Նիսմալը Բուենոս Այրեսում 1994թ. տեղի ունեցած ռումբի պայթյունի գործով դատավարության ժամանակ հայտարարել է, որ Իրանը Լատինական Ամերիկայում ահաբեկչական ցանց է ստեղծել, հայտնում է BBC News-ը:

«Ես պաշտոնապես մեղադրում եմ Իրանին Հարավային Ամերիկայի որոշ երկրներում հետախուզական շտաբ, այլ կերպ ասած լրտեսական կենտրոններ ստեղծելու մտադրության մեջ, որոնց նպատակն է ահաբեկչական գործողությունների խրախուսումը»,-հայտարարել է Նիսմալը հրեական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին գործով: Ըստ նրա, Իրանի հետախուզության թիրախը եղել են Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը, Չիլին, Կոլումբիան և այլ երկրներ: Իրանական լրտեսական ցանցի համակարգող նա համարում է Մոհսեն Ռաբբանիի, որը Բուենոս Այրեսում Իրանի դեսպանության նախկին մշակութային կենտրոնն է:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---