Փոխվարչապետը արդյունավետ է համարում Շվեյցարիայի դեսպանի հետ համատեղ աշխատանքը![]() 30 մայիսի 2013 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Փոխվարչապետը հետաքրքիր և արդյունավետ է համարել համատեղ աշխատանքը` ընդգծելով նաև դեսպանի անձնական ներդրումը երկկողմ համագործակցության ամրապնդման գործում: Նա բարձր է գնահատել Շվեյցարիայի կառավարության աջակցությունը համայնքների և տարածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում: Դեսպանն էլ փոխգործակցությունը հաջողված է համարել և վստահություն հայտնել, որ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: Նա նշել է, որ Հայաստանում հետաքրքիր տարիներ է անցկացրել և հեռանում է լավագույն տպավորություններով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |