Ա.Բաղդասարյան. Երկրում պետք է ձևավորել հակակարտային պաշտպանության միասնական համակարգ![]() 30 մայիսի 2013 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար ստեղծված հանգանակությանը կմասնակցեն նաև «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, սակայն, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքով, խնդիրը միայն հանգանակություններով չի լուծվի: «Երկրում պետք է ձևավորել հակակարտային պաշտպանության միասնական համակարգ: Կայանները միասնական համակարգ չունեն: Այսօր գյուղապետեր կան, համայքներ կան, որ նվիրատվություն են ստացել, դրել են կայանները, բայց պատրաստված չեն: Մոտեցումը պարզ է՝ ՀՀ-ում պետք է ստեղծվի հակակարկտային համակարգի միասնական պաշտպանության մարմին, որը կգործի Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ: Պետք է տեխնիկապես վերազինենք ու մարդկանց վերապատրաստենք: Սրանք ինստիտուցիոնալ քայլեր են, որոնք կլուծեն խնդիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ ղեկավարը: Նա նշեց, որ իրենք որպես կոալիցիոն գործընկեր կառավարությանը ներկայացրել են ծրագիր, ըստ որի, պետք է ներդրդրվի գյուղատնտեսության ապահովգրական համակարգ, որը գյուղացուն երկարաժամկետ կպաշտպանի աղետներից: «Հետևողական ենք լինելու, որ ծրագիրն իրականացվի: Իսկ որպես ԱԱԽ, մենք զբաղվում ենք հակակարկտային միասնական համակարգի ձևավորմամբ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը և տեղեկացրեց, որ արդեն հունիսին ԱԱԽ-ն դիտարկումներ է սկսելու: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |