Հայ ֆերմերը Եվրոպական դատարանի միջոցով կպահանջի «ՀայՌուսգազրադից» փոխահտուցել իր կրած վնասը30 մայիսի 2013 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ֆերմեր Սամվել Հարությունյանը Գյառգյառ գյուղից մտադիր է դիմել Եվրոպական դատարան պաշտպանելու համար սեփական շահերն ու «ՀայՌուսգազարդից» հատուցում պահանջելու մտադրությամբ: Այդ մասին մայիսի 30-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է նրա փաստաբան Նազենի Վարդենյանը: Բանն այն է, որ նա զրկվել է իր ջերմոցային տնտեսությունը շահագործելու հնարավորությունից, որը 44 մլն դրամի բերք էր տալիս: 80 տոննա լոլիկն ու վարունգը ոչնչացվեցին մեկ պատճառով՝ մենաշնորհատեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն անհիմն կերպով անջատել էր գազի մատակարարումը 2008թ. նոյեմբերի 1-11, երբ 4 աստիճան ցուրտ էր: Զավեշտալին այն է, որ պատասխանող կողմը հայցվորից պահանջել է 4,4 մլն դրամ վճարել պարտքի դիմաց և գրավ դնել գույքը: Սակայն գյուղացին չէր կատարել այդ պահանջը, իսկ ընկերությունը վերսկսել էր գազի մատակարարումը նոյեմբերի 11-ից հետո: Նույն իրավիճակը կրկնվել է 2009 թվականին: Այս տարիների ընթացքում գյուղացին դատավարության մեջ է «ՀայՌուսգազրադի» հետ, որը պետք է հատուցի նրան շուրջ 90 մլն դրամ, առանց որևէ պատճառի նրա բերքը երկու անգամ ոչնչացնելու համար: Սամվել Հարությունյանին հաջողվել է շահել դատը առաջին ատյանի դատարանում, սակայն «ՀայՌուսգազարդը» բողոքարկել է որոշումը: Քանի որ «որոշակի ճնշում էր գործադրվել», ապա Վերաքննիչ դատարանը նույնիսկ նոր փորձաքննություն չի նշանակել և գործը լուծվել է հոգուտ ՓԲԸ-ի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |