Գեղարվեստական մարմնամարզուհի Մերի Իսրայելյանը «Sea cup» մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ

Գեղարվեստական մարմնամարզուհի Մերի Իսրայելյանը «Sea cup» մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Իսրայելի Աժդուդ քաղաքում անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության «Sea cup» միջազգային մրցաշարը: Մասնակցել են 11 երկրների ավելի քան 300 մարզուհիներ: Հայաստանի ընտրանին հանդես է եկել 5 մարմնամարզուհիներով:

Բազմամարտում Մերի և Սոնա Իսրայելյանները զբաղեցրել են 7-րդ և 9-րդ տեղերը և մտել եզրափակիչ: Մերի Իսրայելյանին հաջողվել է օղակով վարժությունում 15,5 միավորով նվաճել բրոնզե մեդալ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ այս մրցաշարին դժվարությամբ են պատրաստվել, քանի որ մեջքի վնասվածքներ են ունեցել:

«Վերջին 4 ամիսների ընթացքում ենք միայն նորմալ մարզվել` օրական աշխատելով մոտ 5 ժամ: Մենք հույս չունեինք, որ կկարողանանք մեդալ նվաճել, եզրափակիչ մտնելն արդեն իսկ հաջողություն էր մեզ համար: Ես բրոնզե մեդալ նվաճեցի, Սոնան էլ 4 վարժություններում զբաղեցրեց 4-րդ տեղը: Սա շատ լավ արդյունք է»,- նշել է Իսրայելյանը:

Հայաստանի հավաքականի և մարզուհիների անձնական մարզիչ Աննա Աբրահամյանն էլ ընդգծել է, որ աղջիկներին հաջողվել է արդարացնել սպասելիքները. «Նրանք շատ լավ են ելույթ ունեցել, հայ մարզուհիներն այդպիսի արդյունք երբեք չեն ունեցել: Ուրախ ենք, որ այսպիսի սերունդ ունենք»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---