Հեռուստամարաթոնի այս տարվա ծրագրում ընդգրկվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատումը![]() 30 մայիսի 2013 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նախագահ Սահակյանի խոսքով` հանդիպումների այս ձևաչափը վաղուց արդեն դարձել է համահայկական կարևորագույն ծրագրերի քննարկման և առաջնահերթությունների նախանշման հարթակ: Բակո Սահկյանը նշել է, որ այսօր մեր առջև ծառացած են որակապես նոր խնդիրներ, որոնց պետք է լուծում տրվի՝ իրականացնելով ռազմավարական նոր ծրագրեր: Նման նախագծերի շարքում երկրի ղեկավարը կարևորել է Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, որը հյուսիսային ուղղությամբ Արցախը Հայաստանին կապող հիմնական օղակն է, և որի դերակատարությունը դժվար է գերագնահատել հայկական երկու հանրապետությունների կյանքում: Ըստ Նախագահ Սահակյանի` մայրուղու շահագործումը միանգամից կլուծի սոցիալ-տնտեսական և ռազմավարական բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, կնպաստի ԼՂՀ Մարտակերտի և Շահումյանի շրջանների առաջընթացի ապահովմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը և լուրջ խթան կհանդիսանա ամբողջ Արցախի զարգացման ու զորացման համար: Հաշվի առնելով այս ամենը` Արցախի Հանրապետության նախագահն առաջարկել է ծրագրում ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները: Առաջարկն ընդունվել է և մտցվել 2013թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ: Նույն օրը հայկական երկու հանրապետությունների առաջնորդները մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |