Մինսկում այսօր մեկնարկում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը

Մինսկում այսօր մեկնարկում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը

PanARMENIAN.Net - Մինսկում մայիսի 30-ին մեկնարկում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, որին կմասնակցեն 36 երկրների մարզիկներ, այդ թվում 7 հայ բռնցքամարտիկներ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Մինսկում հանդես կգան Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Արման Հովիկյանը (75 կգ) և Արմեն Սիմոնյանը (+91 կգ):

Հայաստանի հավաքականը մայիսի 19-29 Կիևում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Իռլանդիայի հետ:

Եվրոպայի առաջնության հաղթողների անունները հայտնի կդառնան հունիսի 9-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---