Փոխարտգործնախարար. Մենք գիտենք` ինչպիսի բյուջե ունենք և չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ30 մայիսի 2013 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ասոցացման համաձայնագիրը պարզապես ենթադրում է նոր հարաբերություններ Եվրամիության հետ, իսկ ԵՄ-ին անդամակցելու հարց Հայաստանի կողմից չի ներկայացվել: Այսօր ԱԺ-ում 2012թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը: «Խոսքը միայն Հայաստանի զարգացման հեռանկարները եվրոպական արժեքներին համահունչ դարձնելու մասին է»,- ասաց նա: Զոհրապ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահության ստանձնումը, բայց դա դեռ չի նշանակում, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է պետբյուջեից ստացած գումարները շռայլի միայն այդ ուղղությամբ`շրջանցելով այլ խնդիրերը: Նա նկատեց, որ առկա ֆինանսական միջոցների շրջանակներում միջոցառումները պետք է կարողանալ կազմակերպել պատշաճ մակարդակով: «Մենք գիտենք, թե ինչպիսի երկիր ենք, ինչպիսի բյուջե ունենք և չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ, ամեն ինչ պետք է լինի պատշաճի սահմաններում»,- ասաց փոխարտգործնախարարը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |