Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետները Հայաստանում էին30 մայիսի 2013 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկան հյուրընկալել էր Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին։ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության երեք մասնագետներից բաղկացած խումբը կենդանիների ստերջացման դասեր անցկացրեց «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցների համար։ Տեղի ունեցավ փորձի փոխանակում։ Եվրոպացի մասնագետները պատասխանեցին «Յունիգրաֆ իքսի» կենդանաբույժների հարցերին։ Եվրոպացի մասնագետները Հայաստան են ժամանել «Երիտասարդ կենդանաբույժների վերապատրաստում» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։ Հայաստանյան այցելության ընթացքում կենդանաբույժները դասեր են անցկացնում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար։ «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը տեղեկացրեց, որ թրեյնինգները միտված են թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծմանը։ «Մենք ունենք այն ներուժը, որպեսզի պետական, մասնավոր և հասարակական սեկտորների համագործակցության արդյունքում կենդանիների գլխաքանաքի վերահսկման խնդիրը լուծենք ամբողջությամբ»,- նշեց Նարե Արամյանը։ «Յունիգրաֆ իքս» ընկերությունից հայտնում են, որ «Յունիգրաֆ իքս» ընկերությունը բաց է համագործակցության համար և պատրաստ է գործակցել թափառող կենդանիների խնդրով մտահոգ ցանկացած կազմակերպության հետ։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա Միրզոյան․ Ադրբեջանը նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում պայմանագրի ստորագրումը երկարաձգելու համար Նա նաև կարևորել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը ՆԳՆ․ Համացանցում փորձում են ոստիկանության անունից գումարներ շորթել Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց Նոր օվերդրաֆտ՝ EvocaHOME Oվերդրաֆտը ձեռք բերելու համար ընդամենը պետք է ունենալ առնվազն 1 տարի գործող հիփոթեքային վարկ |