Բուրջ Համուդում նշել են Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 95-ամյակը30 մայիսի 2013 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում ՀՅԴ նախաձեռնությամբ Բուրջ Համուդի «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 95-ամյակին: Հանդիսությանը ներկա են եղել Լիբանանի հայազգի ներկա և նախկին պաշտոնյաներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա նշել է, որ մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի միասնականության, անպարտելիության ոգու և կամքի դրսևորում էին: Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ դոկտոր Փոլ Հայդոստյանն իր ելույթում նշել է, որ համայն հայության զինվորագրվելու երեւույթը նպաստել է, որպեսզի իրականանա ժողովրդի ազատ ապրելու կոչումն ու իրավունքը: Լիբանանի ԱԺ պատգամավոր Հակոբ Բագրատունին իր ելույթում անդրադարձել է Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման պայմաններին, մթնոլորտին, դժվարություններին և իրագործումներին: Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |