Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագործումը եվրաինտեգրման կարեւոր քայլ է20 հունվարի 2006 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ավստրիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Պիտեր Շիդերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Պ.Շիդերը ներկայացրեց Ավստրիայի, որպես Եվրոպայի Միությունում նախագահող երկրի մոտեցումները Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության եւ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Երկուստեք կարեւորվեց այդ քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի իրականացումը ինչպես Եվրոպական ինտեգրման, այնպես էլ` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խորացման ուղղությամբ: Պ.Շիդերի խնդրանքով Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանում Սահմանադրության փոփոխություններից հետո ստեղծված իրավիճակը եւ բարեփոխումների օրակարգը: Քննարկվեցին տարածաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրներ: Հունվարի 20-ին նախատեսվում է Ազգային ժողովի նախագահի ելույթը Ավստրիայի Հումանիտար գիտությունների ինստիտուտի եւ ԵՄ նախագության հովանու ներքո անցկացվող «Հետհամայնատիրական երկրներում ժողովրդավարացման աջակցության ռազմավարություններ» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |