«Համեցիր մեր աշխարհ». Վաղը կանցկացվի հատուկ կարիքներով երեխաների աշխատանքների ցուցադրություն

«Համեցիր մեր աշխարհ». Վաղը կանցկացվի  հատուկ կարիքներով երեխաների աշխատանքների ցուցադրություն

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին ժամը 12:00-ին Հայաստանի նկարիչների միության կանցկացվի «Համեցիր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսում ներկայացված են Մանկական զարգացման հիմնադրամի հատուկ կարիքներով երեխաների աշխատանքները: «Համեցիր իմ աշխարհ» ծրագիրը մեկնարկել է 2013թ ապրիլի 1-ին: Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների զարգացումը:

Միջոցառման կազմակերպմանն աջակցում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ն և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը: Միջոցառման հյուրերն են ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կանանց, ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության, Երևանի քաղաքապետարանի Երեխաների իրավուքների պաշտպանության բաժնի, Կրթության ազգային ինստիտուտի Հայաստանում գործող հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ և արվեստագետներ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---