Էրդողան. Բյուզանդիայի քրիստոնյա կայսրերի ժամանակը պատմության մութ էջերց է![]() 31 մայիսի 2013 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բյուզանդիայի քրիստոնյա կայսրերի ժամանակը պատմության «մութ էջ» է անվանել: Ըստ Էրդողանի, XV-դ դարում, երբ մահմեդականները նվաճեցին Կոստանդնուպոլիսը, եկավ «Լուսավորության ժամանակը», գրում է kath.net-ը: Այս ելույթը Էրդողանն ունեցել է Ստամբուլում Բոսֆորի վրայով նոր կամրջի հիմնարկեքի արարողության ժամանակ: «Եվ այսօր մենք շարունակում ենք գրել պատմությունը»,-հայտարարել է Էրդողանը: Մայիսի 29-ին Թուրքիայում մեծ շուքով են նշել Բյուզանդիայի կայսրության անկման տարելիցը: Թուրքական իշխանությունները նշել են Բյուզանդիայի հանդեպ հաղթանակի տարելիցը մի շարք ընդունելություններով ու հանդիսավոր միջոցառումներով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |