ԵԽԽՎ ՄՀ և Բյուրոյի նիստերում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել![]() 31 մայիսի 2013 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել: «ԵԽԽՎ-ն լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա ընթացող բանակցություններին, որոնք նոր հիմք են ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում իրենց նախագահության շանսից ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության կարգավորման առաջընթացի և ինտենսիվացման համար: Դա պետք է լինի գերակայություն Հայաստանի նախագահության, ապա Ադրբեջանի նախագահության փուլերում: ԵԽԽՎ-ն խորհրդարանական դիվանագիտության միջոցով պատրաստ է անել ամեն ինչ իր լիազորությունների շրջանակում երկխոսության թեթևացման և երկու երկրների խորհրդարանների միջև վստահության մթնոլորտի ստեղծման համար»,- ասված հռչակագրում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |