Մոսկվան գտնում է, որ Թուրքիան տեղեկություններ պետք է տրամադրի գրոհայինների մոտ զարինի հայտնաբերման մասին![]() 31 մայիսի 2013 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան գտնում է, որ Թուրքիան տեղեկություններ պետք է տրամադրի Սիրիայի հետ սահմանին գրոհայինների մոտ զարինի հայտնաբերման մասին, հայտարարել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ակնկալում ենք, որ Թուրքիայի իշխանություններն օպերատիվ կերպով լիարժեք տեղեկություններ կտրամադրեն»,-ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Իրավիճակը բավականին լուրջ է, և քիմիական զենքի մասին անընդհատ խոսողները չեն կարող շարունակել ինչ-որ խաղեր խաղալ դրա շուրջ»,-ասել է նախարարը: Նախօրեին թուրք-սիրիական սահմանին 12 ընդդիմադիր գրոհայիններ են ձերբակալվել, որոնց մոտ զարին է հայտնաբերվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |