Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Եվրատեսիլի» մրցույթին

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջին անգամ կմասնակցի պոպուլյար երգի «Եվրատեսիլ-2006» մրցույթին: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը: Նրա խոսքերով, այդ մրցույթում Հայաստանը կներկայցնի Անդրեն, որը կկատարի «Մնա ինձ հետ» աշխատանքային անվանումով երգը: Հայաստանը միակն է հարավկովկասյան երկրներից, որ կմասնակցի մրցույթին: Մայիսի 18-ին տեղի կունենա «Եվրատեսիլ-2006» մրցույթի կիսաեզրափակիչը, որին կմասնակցեն 24 երկրների ներկայացուցիչներ: 10 մասնակից դուրս կգա եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 20-ին:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---