ՀԱԿ ակտիվիստները ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի աշխատանքին զուգահեռ ցույց են կազմակերպել![]() 31 մայիսի 2013 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միության անդամներն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունեցել ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը, բողոքի ցույց են անցկացրել: Նախօրոք տարածված նրանց հայտարարության մեջ նշված էր .«Հայաստանում ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը այդ երևութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքն է»: Ցուցարարները միջազգային կառույցից ակնկալում են պահանջներ ՀՀ գործող իշխանություններին`2008 թ. մարտի 1-ին դեպքերը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ հստակ քայլեր, անհապաղ արձագանք վերջին` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ապօրինություններին, դատապարտել ՀՀԿ կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետևողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը, դադարեցնել քաղաքական հետապնդումը ՀԱԿ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյնաի նկատմամբ, և անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |