Կարկուտ` Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում![]() 31 մայիսի 2013 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 14.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի պտղատու ծառերը և ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ են պահվել Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը: Կարկուտ է տեղացել նաև Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերում` վնասելով պտղատու ծառերը և ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվեն հանձնաժողովներ վնասի չափերը պարզելու համար: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից և հաղորդում նաև, որ նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |