Թոմի և Ջերիի փոխարեն՝ հայկական Փերի-Մերի և Չարչարիկ![]() 31 մայիսի 2013 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Թոմի, Ջերիի ու արտասահմանյան մուլտերի մյուս կերպարների փոխարեն՝ հայկական Փերի-Մերի և Չարչարիկ: Առաջին անգամ Հայաստանում մանկական հոգեբանների և դաստիարակների աջակցությամբ մշակվել են մուլտֆիլմի կերպարներ, որոնք ավելի հոգեհարազատ կլինեն հայ մանուկներին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց նախաձեռնության հեղինակ «Էքս փրոդաքշն» կազմակերպության տնօրեն Գևորգ Աղաբալյանը: «Փերի-Մերիի և Չարչարիկի արկածները» մուլտֆիլմը ստեղծելիս մենք լսել ենք բոլոր հնարավոր կողմերի կարծիքները, խորհուրդները: Մեր սեփական, նոր կերպարների միջոցով փորձելու ենք երեխաներին փոխանցել այն ինֆորմացիան, որը ցանկալի է», - ասաց նա և ավելացրեց, որ մուլտի ստեղծման խնդիրներից է համակարգչային խաղերից երեխաների կախումը նվազեցնելն ու բակային խաղերի նկատմամբ հետաքրքրությունը պահպանելն է: Հեղինակները դիմել են հեռուստաընկերություններին՝ մուլտֆիլմը ցուցադրելու համար և գրեթե բոլորը մերժել են ցուցադրել: Այն թողարկել են սկավառակներով` 1000 օրինակ, և բաժանել մանկական հաստատություններին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |