Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ զարգացման դասընթացը Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար![]() 31 մայիսի 2013 - 16:01 AMT PanARMENIAN.Net - 2013թ. մայիսի 31-ին Երևանում մեկնարկեց կազմակերպական զարգացման հնգօրյա դասընթաց Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված այս դասընթացը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ղեկավարների և երիտասարդական թևերի ներկայացուցիչների համար: «Մենք կարծում ենք, որ այս դասընթացը կամրապնդի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների՝ իրենց համայնքների կարիքները ավելի լավ հոգալուն ուղղված ջանքերը »,- ասաց ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ: Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի նախագահ Արմեն Ղալումյանը հավելեց. «Այս նախաձեռնությունը կխթանի ազգային փոքրամասնությունների հետագա ներգրավումն ու ընդլայնված մասնակցությունը հայ քաղաքացիական հասարակության մեջ»: Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փորձագետները կազմակերպական զարգացման թեմայով վերապատրաստեցինազգային փոքրամասնությունների ինը համայնքների ներկայացուցիչներիին՝ նպատակ ունենալով նպաստել նրանց էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնության պահպանմանն ու զարգացմանը: Երևանից և Հայաստանի մարզերից ընդհանուր առմամբ 24 մասնակիցներ կուսումնասիրեն կազմակերպական զարգացման հիմունքներ, ծրագրերի մշակում և իրականացում, ֆինանսական կայունության պլանավորում, սոցիալական ձեռնարկատիրություն, ֆոնդհայթայթում և համայնքային զարգացում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |