Ռոստելեկոմն ապահովել է ինտերնետ կապով Նուբարաշենի գիշերօթիկ հաստատությունը![]() 31 մայիսի 2013 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին ընդառաջ Ռոստելեկոմը անակնկալ է մատուցել Նուբարաշենի՝ Երեխաներիխնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատությանը՝ այստեղ կառուցվել է ներքին համակարգչային ցանց, ինչի շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով և անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով են ապահովվելու հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը: Անակնկալները Ռոստելեկոմի կողմից այսքանով չավարտվեցին և ընկերության կողմից խնամքի կենտրոնի համակարգչային կենտրոնը համալրվեց նոր համակարգիչներով, որոնց շնորհիվ թվով ավելի շատ երեխաներ կկարողանան մասնակցել դասընթացներին և զարգացնել իրենց համակարգչային հմտությունները: Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը, աջակցում է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ապահովում է նրանց սննդով, հագուստով, տալիս առաջին բուժօգնությունը, ապահովում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով: Ռոստելեկոմի ծառայությունները Նուբարաշենի բնակիչներին հասանելի էին դեռ 2013թ. մարտ ամսից, և ծառայությունների բարձր որակի մասին են վկայում արդեն իսկ ծառայությունից օգտվող շուրջ 300 բաժանորդները: Ռոստելեկոմը մշտապես աջակցում է երեխաների և երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոլորտի համար ապագա մասնագետների ձևավորմանը: Առաջիկայում ընկերությունը նախատեսում է նոր նախագծեր ու ծրագրեր իրականցնել ոչ միայն այս հաստատության այլ նաև մի շարք հաստատություններում, որոնք կնպաստեն երիտասարության շրջանում ինտերնետ ռեսուրսներից արդյունավետ և անվտանգ օգտվելուն: 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայումՌոստելեկոմ ապրանքանիշի ներքո: Առաջիկայում Ռոստելեկոմի ծածկույթն ընդգրկելու է Երևան քաղաքի բոլոր համայնքները և երևանաբնակ մեր հայրենակիցները նույնպես հնարավարություն են ստանալու օգտվելու գերարագ Ինտերնետի և հավելյալ հեռախոսակապի ծառայություններից: Ռոստելեկոմը մեծապես կարևորում է մուտքը մայրաքաղաք Երևան, քանի որԷրեբունի համայնքում սպասարկման սրահի գործարկումը առաջին քայլն էր և շատ շուտով ընկերության ծառայությունները հասանելի կլինեն և վաճառքի ու սպասարկման սրահներ կբացվեն քաղաքի գրեթե բոլոր համայնքներում: Ռոստելեկոմի բարձրակարգ ծառայություններն արդեն իսկ հասանելի են Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Կապան, Վանաձոր, Քաջարան քաղաքներում և Երևան քաղաքի Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում, իսկ ժամանակակից սպասարկման սրահներ են գործում Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Վանաձոր, Չարենցավան, Կապան, Արմավիր քաղաքներումև Էրեբունի համայնքում: Շուտով Ռոստելեկոմի ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան նաև Մեծամոր, Հրազդանքաղաքների, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների բնակիչները: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |