Երևանում կկայանա Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության համաժողովը![]() 31 մայիսի 2013 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2 -4 -ը Երևանում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության համաժողովը: Կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլոդովայի և Ալբանիայի պատվիրակները: Ներկա կլինեն նաև համաշխարհային հակադոպինգային գործակալության պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀԳ –ի եվրոպական մասնաճյուղի տնօրեն, շվեյցարացի Ֆրեդերիկ Դոնզեն: Համաժողովում նախատեսված է տեսագործնական պարապմունք , որը կվարի ՀԱՕԿ –ի հակադոպինգային բաժնի պետ, գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը: Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը տարածաշրջանում միակն է , որը լիովին համապատասխանում է ՀՀԳ -ի պահանջներին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |