Նախախորհրդարան. Մեզ գաղտնալսում են, անթաքույց հետապնդում և հալածում աշխատանքի վայրում31 մայիսի 2013 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ընթացող Նախախորհրդարանի բաց հանդիպման մասնակիցները քննարկում են «Հայաստանում նոր գաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը»: Այն հավաքվածներին ներկայացրեց «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը` նշելով, որ նոր իշխանություններ ձևավորելու համար 4 քայլ է պետք: «Առաջինը ժողովրդի կազմակերպումն ու ինքնակազմակերպումն է` Հայաստանի ու Սփյուռքի տարածքում: Առաջին կամավորները արդեն կան: Շուրջ 1000 հոգի ցուցակագրվել են աջակից խմբերում: Գյումրիում ևս համակարգող խորհուրդը արդեն գործում է»,- ասաց նա և նշեց երկրորդ քայլը` ձևավորել շղթա, որը կհամակարգի ներկայացուցչական մարմնի աշխատանքները. «Կստեղծվի հիմնադիր խորհրդարան, որը անցումային ժամանակաշրջանում իր վրա վերցնի իշխանությունը: Երրորդ քայլը հանրաքվեի փուլն է, որի ընթացքում ժողովրդի հետ կնքվելու են պայմանագրեր»: Իսկ չորրորդ քայլն այս բոլորի ամփոփումն է` բավարար ձայներ հավաքած կառույցը կստանա լեգիտիմություն և հայտ կներկայացնի գործող ադմինիստրացիային` իշխանության փոխանցման համար: Իսկ մինչ այս քայլերը կազմակերպման փուլում են «Նախախորհրդարանի» անդամ, ՊՆ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ մայիսի 17-ի հանրահավաքից հետո սաստկացել են ճնշումներն ու սպառնալիքները «Սարդարապատ» շարժման ու «Նախախորհրդարանի» անդամների նկատմամբ: Բայց գաղտնալսումները, անթաքույց հետապնդումները, աշխատանքի վայրում հալածանքները չեն կարող իրենց որոշումից հետ պահել: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |