Մխիթարյան Միաբանության ձեռագիր մատյանները և վավերագիր նյութերը կթվայնացվեն

Մխիթարյան Միաբանության ձեռագիր մատյանները և վավերագիր նյութերը կթվայնացվեն

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչ Աբբահայր Տեր Եղիա Ծայրագույն վարդապետ Քիլաղպեանին և Ավանի Մխիթարյան վարժարանի տնօրեն Հոգեշնորհ Սերովբե վարդապետ Չամուրլյանին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում այլ հարցերի թվում քննարկվել են նաև Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում ձեռագիր մատյաններ, վավերագիր նյութեր և արժեքավոր այլ փաստաթղթեր թվայնացնելու նպատակով սարքավորումներ ձեռք բերելու համար ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 53 500 000 ՀՀ դրամի օժանդակության ապահովման հարցը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---