ՀԱԿ-ը հաստատել է կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը![]() 31 մայիսի 2013 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ՀԱԿ մամլի ծառայությունը։ Նիստում հաստատվել են կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը: Հաստատվել են նաև կուսակցության ոլորտային հանձնաժողովների ցանկը և նրանց գործառույթները: Որոշվել է ձևավորել հետևյալ հանձնաժողովները` տարածքային կառույցների աջակցման, տեղեկատվական-վերլուծական, տնտեսական և բնապահպանական հարցերի, իրավական հարցերի, արտաքին հարաբերությունների, կրթության, գիտության և մշակույթի, հանրային միջոցառումների կազմակերպման: Նիստում քննարկվել են նաև ներքաղաքական ոլորտին առնչվող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |